Իրանի հյուսիս-արեւմուտքում ահաբեկիչների խումբ է ձերբակալվել


Իրանի հյուսիս-արեւմուտքում ահաբեկիչների խումբ է ձերբակալվել
Դեկտեմբեր 3 17:35 2020

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական խումբ է ձերբակալել Իրանի հյուսիս-արեւմտյան Արեւմտյան Ադրբեջան նահանգում, հայտնում է Tasnim-ը:

Ըստ ԻՀՊԿ-ի Խամզե Սայիդ ալ-Շոհադ բազայի հասարակայնության հետ կապերի բաժնի` Արեւմտյան Ադրբեջանում զինվորները երեք հոգուց բաղկացած «հակահեղափոխական ահաբեկչական տարրեր եւ համաշխարհային նշանակության վարձկանների մի խումբ են ձերբակալել»:

Հայտարարության մեջ նշվում է, որ հակահեղափոխական ուժերն ահաբեկչական գործողություններ իրականացնելու ծրագրեր ունեին: Ահաբեկիչներից զգալի քանակությամբ զենք, կապի միջոցներ եւ զինամթերք է առգրավվել:

 



loading...