«Վստահ եմ, որ մի օր մենք կխաղանք քեզ հետ երկնքում». Պելեն՝ Մարադոնայի մահվան առթիվ


«Վստահ եմ, որ մի օր մենք կխաղանք քեզ հետ երկնքում». Պելեն՝ Մարադոնայի մահվան առթիվ
Նոյեմբեր 26 00:31 2020

Ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն բրազիլացի Պելեն արձագանքել է Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի մահվանը: Վետերանի խոսքը մեջբերում Է Reuters-ը:

«Վստահ եմ, որ մի օր մենք կխաղանք քեզ հետ երկնքում»,- ասվում է Պելեի հայտարարության մեջ։

Մարադոնայի մահվան առթիվ գրել է նաև Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը եռօրյա սուգ է հայտարարել երկրի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի մահվան կապակցությամբ:

Հիշեցնենք, որ լեգենդար ֆուտբոլիստի մահվան մասին հայտնի էր դարձել այսօր՝ նոյեմբերի 25-ին։ Նրա փաստաբանի խոսքերով՝ 60-ամյա Մարադոնան մահացել է սրտի կաթվածից:



loading...