«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա առիթով ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին


«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա առիթով ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին
Սեպտեմբեր 20 21:20 2026

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին` տիգրանաշենցիների համար առավել կարևոր կարիքների լուծման համար` հանուն ուժեղ Հայաստանի: Այս մասին հայտնում է խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ 

«Հաշվետվությունը մանրամասնորեն ու հրապարակայնորեն կներկայացվի առաջիկա շաբաթների ընթացքում:

Զարգացում, ո´չ թե հանձնում»,- գրել է Տ.Աբրահամյանը։