«Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են Հադրութ քաղաքում և գյուղերում սիրիացի թուրքոմոններ վերաբնակեցնել». Կարեն Հովհաննիսյան


«Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են Հադրութ քաղաքում և գյուղերում սիրիացի թուրքոմոններ վերաբնակեցնել». Կարեն Հովհաննիսյան
Նոյեմբեր 24 21:35 2020

Ռազմագետ Կարե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են Հադրութ քաղաքում և գյուղերում սիրիացի թուրքոմոններ վերաբնակեցնել։ Մասնավորապես, մտադիր են այն ընտանիքներին բերել, որոնց տղամարդիկ այս կամ այն կերպ առնչություն են ունեցել այս պատերազմի հետ։ Ինչ վերաբերվում է հարավային այն շրջաններին, որտեղ պետք է իրականացնեն ականազերծման աշխատանքներ, առայժմ վերաբնակեցման հարց չի բարձրացվում։

 Ի դեպ, թուրքօոմոնների ներկայությունը տարածաշրջանում ոչ միայն Իրանի, այլ նաև Ռուսաստանի համար խիստ վտանգավոր է, քանի որ այս անձինք փաստացի ստանալու են Ադրբեջանի քաղաքացիություն և հետագայում կարող են անարգել ելք ու մուտք անել ինչպես Իրան և Ռուսաստան, այնպես էլ Վրաստան»։