Արցախի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարություն է տարածել


Արցախի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարություն է տարածել
Նոյեմբեր 24 00:09 2020

Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է․ «Հարգելի հայրենակիցներ, հրետակոծության հետևանքով Ստեփանակերտ քաղաքը սնուցող 110 կվ ենթակայանը վնասված է և այժմ բնակչության էլեկտրամատակարարումը կատարվում է 35/10 կվ ենթակայաններով:
     Խնդրում ենք Ձեզ խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան՝ էլեկտրական ցանցի գերծանրաբեռնվածությունից և վթարներից խուսափելու համար՝ մինչև էլեկտրական ցանցի ամբողջական վերականգնումը»: