Օրվա ընթացքում շարունակվել են նաև Արցախի տարբեր բնակավայրերի հրետակոծությունները. Ա․ Հովհաննիսյան


Օրվա ընթացքում շարունակվել են նաև Արցախի տարբեր բնակավայրերի հրետակոծությունները. Ա․ Հովհաննիսյան
Հոկտեմբեր 30 00:14 2020

ւցե 5 չի, 7 բայց մոտավորաես այդպիսի հեռավորության վրա են»,- ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե Արցախի նախագահն այսօր իր ելույթում հայտարարել է, որ հակառակորդը առավելագույնը 5 կմ հեռավորության վրա է Շուշիից:

Հիշեցնենք, որ ընդհանուր վիճակի մասին Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ Մարտունու և Ասկերանի գյուղերում՝ անտառային հատվածներում, շարունակվում են դիվերսիոն ներթափանցումները: Այսօր այդ մարտական գործողություններն ընթացել են Ավետարանոց և Սղնախ գյուղի հարակից տարածքներում, բլուրների և անտառային զանգվածներում։

«Դիվերսիոն խմբերը ներթափանցում են առանձին խմբերով, նրանց դեմ պայքարը ենթադրում է որոշակի մարտական գործողությունների ձև, մարտավարություն: Օրվա ընթացքում շարունակվել են նաև Արցախի տարբեր բնակավայրերի հրետակոծությունները: Կիրառվում են հիմնականում հրետանային հրթիռային միջոցներ»,- ասել է Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը նաև հավելել է, որ Արցախի նախագահն, ըստ էության, մարտակոչ է արել, ինչը պետք է նորմալ ընդունել.

«Նման իրավիճակում երկիր ղեկավարները, ռազմաքաղաքական ղեկավարները, զինված ուժերի հրամանատարները, որպես կանոն, ամեն օր էլ կարող են մարտակոչեր հնչեցնել, որովհետև մարտական գործողություններն ընթանում են, շարունակվում է պատերազմը: Ես էլի եմ ասում՝ ինտեսնիվությունն այլ է, մարտական գործողությունների բնույթը փոխվել է, հակառակորդի հիմնական հարձակողական, խոշորածավալ, կարողություն ունեցող զորախմբերի մեջքը կոտրված է, բայց դիվերսիոն խմբերը, փոքր խմբերը, մանավանդ էսպիսի տեղանքում, փորձելու են ին-որ բաներ իրականացնել և գրեթե ամեն օր որոշակի գործողություններ կան: Եթե մենք չենք բարձրաձայնում այլ ուղղություններում դիվերսիոն գործողությունների և նրանց փորձի տապալման մասին, չի նշանակում, որ այդ ուղղություններով ինչ-որ բան չի կատարվում: Ուղղակի այս ուղղությունը, որի մասին բարձրաձայնվել է, հասկանալի է, որ դեպի Շուշի գնացող գյուղերի պարագիծն է, դրանով է ինքը շատ կարևոր, բայց մեր մարտերը շարունակվում են ամեն օր, ամենուր, ամեն տեղ»,- ավելացրել է Հովհաննիսյանը: