«18 տարեկան երեխեն ձեռքերիս մեջ մահացավ, դու ասում ես՝ հերո՞ս ես, ի՞նչ հերոս…»


«18 տարեկան երեխեն ձեռքերիս մեջ մահացավ, դու ասում ես՝ հերո՞ս ես, ի՞նչ հերոս…»
Հոկտեմբեր 27 01:03 2020

Պարտադիր ժամկետային զինծառայող, հետախույզ 19 ամյա Նոյ Թեւանյանի անունը նրա ծնողները մինչեւ այսօր չեն գտել մահացածների ցուցակում: Հոկտեմբերի 7-ին Նոյի հարազատները նրա ձայնը վերջին անգամ լսեցին, հետո օրեր անց նրա մահվան մասին տեղեկացան Արտաշատի զինկոմիսարիատից. մահացել էր բեկորային վնասվածքից: 19 ամյա զինծառայողի քույրը՝ Սաթենիկ Թեւանյանը, Aravot.am-ին պատմեց, որ եղբայրը ՌԴ քաղաքացիություն ու ՌԴ-ում ծառայելու հնարավորություն ուներ, բայց նախընտրեց ծառայել հայրենիքում. 2019 թվականի սեպտեմբերին եկավ Հայաստան, ընդունվեց Ագրարային համալսարան, իսկ այս տարվա հունվարից զորակոչվեց:

«Ահավոր կապված էր մեր երկրին, ինքը կյանքի իր բոլոր ծրագրերը Հայաստանի հետ էր կապում: Դեռ մանկուց, երբ նույնիսկ դեռ վարժ խոսել չէր կարողանում, բոլորիս ասում էր, որ ինքը, երբ մեծանա ոստիկան է դառնալու, ինչպես հայրս, որ պաշտպանի մարդկանց»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/10/26/1146848/?fbclid=IwAR1RUROihJs3MrSKoF5_mJFp-cJ7xGj2tvpjD7y9iuzBHoojFbi2Zhz5oSY

 



loading...