Երբեք չեմ մոռանա Ռուստամի հետ մեր վերջին հանդիպումը Հադրութ քաղաքի մատույցներում. Արայիկ Հարությունյան


Երբեք չեմ մոռանա Ռուստամի հետ մեր վերջին հանդիպումը Հադրութ քաղաքի մատույցներում. Արայիկ  Հարությունյան
Հոկտեմբեր 17 20:35 2020

Արայիկ  Հարությունյանը հերոս  Ռուստամի մասին իր  ֆեյսբուքյան  էջում  գրել  է.

<<Սիրելի ՛ հայրենակիցներ

Մեր ժողովրդի արժանի զավակներ Ռուստամ Գասպարյանի և նրա որդու կորուստն այս օրերի մեր ողբերգական դեպքերից եղավ: Ռուստամը մեր օրերի Աբրահամներից է, ով իր հայրենապաշտությամբ զոհասեղանին դրեց ոչ միայն իր, այլև զավակի մատաղ կյանքը…

Վշտակցում եմ բոլոր հարազատներին:

Երբեք չեմ մոռանա Ռուստամի հետ մեր վերջին հանդիպումը Հադրութ քաղաքի մատույցներում, որտեղ նա մեզ հետ մասնակցեց պատասխանատու առաջադրանքի քննարկման գործին:

Անպարտելի է այն ժողովուրդը, որը Ռուստամներ է ծնում…>>

 



loading...