Ես չգիտեմ, չեմ պատկերացնում էս ի՞նչ խոսք պիտի ասենք որդեկորույս մայրերին, էդ ո՞նց պիտի անցնենք էս ցավի միջով, էդ ի՞նչ սիրտ պիտի մնա էսքանից հետո (( Մեր գործընկեր, խորն ու հոգևոր մարդ` Աննա Վարդանյանի որդին է` Ալենը...Հերոսներին միացավ, ավելացրեց լույսը երկնքում...(
սիրտս ճաք է տալիս...
իրենց 18- ը նոր բոլորած Տղաներն են մեզ պաշտպանում, իրենց կյանքը դեռ չապրած մեզ են նվիրում, ու ինչպես շատերս այսօր, ես էլ ինձ զգում եմ ամենավերջին անպիտանի պես, որովհետև նրանց փոխարեն պիտի մենք լինեինք. մենք... ես... մյուսը... ..., բայց ոչ նրանք(....
նրանց երազանքները կիսատ պիտի չմնային... Մայրերը... խոցված չմնային(
Պիտի գնանք ու գրկենք, ամուր գրկենք Աննային, բոլոր Մայրերին, պիտի հիշենք ՄԻՇՏ, ոչ թե հիմա միայն, բառերս խեղդվում են... երևի գրում եմ, որ ես էլ չխեղդվեմ վերջնական...










