Ամենաբարի և ուժեղ մարդիկ ապրում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարածքում.Իլոնա Կոտելյուկ


Ամենաբարի և ուժեղ մարդիկ ապրում են Հայաստանի և  Լեռնային Ղարաբաղի տարածքում.Իլոնա Կոտելյուկ
Սեպտեմբեր 28 15:11 2020

Նիկոլայ Սարկիսովի կինը Իլոնա Կոտելյուկը երեկ առավոտից իր ինստագրամյան էջում նկարներ և տեսանյութ է տեղադրել մակագրելով `

«Մի փոքր սիրելի Հայաստանից և  մի կտոր Լեռնային Ղարաբաղից հատված։

 Ես ուզում եմ վերադառնալ և ցույց տալ այդ հեքիաթային վայրերը իմ երեխաներին:  Սա նրանց նախնիների հայրենիքն է:  

 Ամենաբարի և ուժեղ մարդիկ ապրում են Հայաստանի և  Լեռնային Ղարաբաղի տարածքում:  Այդ թվում իմ մտերիմ մարդիկ, որոնց մեջ հայկական արյուն է հոսում:  Ես հավատում եմ, որ նրանք գլուխ կհանեն այս ամենից:

Ես կողմ եմ աշխարհի խաղաղությանը:

 Այս գրառման մեջ չկա մեկ բառ, վիրավորանք և բռնության կոչ:  Ուշադիր կարդացեք: Արդեն զգալով ադրբեջանցի որոշ բաժանորդների ողջ էությունը, կարող եմ ընդգծել, որ ինձ հասցեագրված կեղտն ու վիրավորանքները ակնհայտ է  լինելու այս հրապարակման մեջ:  Հետեւաբար, շատ «տաղանդավորները» թող նորից կարդան իմ գրածը :

 Եկեք բոլորս մարդ մնանք:  Մենք բոլորս քայլում ենք նույն մոլորակի վրա»: