Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր ֆոտոշարք ունի, որից մի քանի լուսանկար է հրապարակել իր էջում։
Կադրերում երկու երեխաների գեղեցկուհի մայրիկը սեւ լողազգեստ է կրում, որը համադրել է սպիտակ վերնաշապիկի հետ։ Դերասանուհին արձակել է մազերն ու բնական շպարով է։ «Մեր նոր ֆոտոշարքի առաջին ֆոտոները»,- հրապարակումը մակագրել է դերասանուհին, իսկ հետեւորդները շտապել են հիացական մեկնաբանություններ գրել։










