Dolce & Gabbana-ն հագուստի նոր հավաքածուն նվիրել է ռուսական տեսարժան վայրերին


Dolce & Gabbana-ն հագուստի նոր հավաքածուն նվիրել է ռուսական տեսարժան վայրերին
Սեպտեմբեր 17 19:30 2020

Իտալական Dolce & Gabbana նորաձեւության տունը ոգեշնչվել է Ռուսաստանով ու տղամարդկանց համար նախատեսված սահմանափակ հավաքածու թողարկել։ Պրինտերի հիմքում ռուսական քաղաքների գլխավոր տեսարժան վայրերն են։

Dolce & Gabbana посвятил новую коллекцию одежды России

Նորաձեւության տունը ներկայացրել է  գերակշռող սեւ գույնով եւ ոսկեգույն նախշերով տաբատներ, շապիկներ, բլուզներ, պիջակներ, ջինսե բաճկոններ ու սպորտային կոստյումներ, գրում է Fashion Network-ը։

Հավաքածուն նախատեսված էր հատուկ ռուսական շուկայի համար եւ արդեն իսկ բուտիկներում է, հասանելի է նաեւ առցանց գնման հնարավորությունը։