Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 172 նոր դեպք, մահացել է 3 մարդ


Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 172 նոր դեպք, մահացել է 3 մարդ
Սեպտեմբեր 12 11:00 2020

Հայաստանում սեպտեմբերի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 45 675 դեպք։ Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 172-ով:

Կորոնավիրուսից ապաքինվել է 41 605 (+171) մարդ, այս պահին բուժվում է 2880-ը (-2):

Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 1192 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 911 (+2), այլ պատճառներով՝ 281 (+1):

 

Մեկ օրում մահացել է 3 մարդ: