Նոր մանրամասներ են հայտնի դարձել այսօր Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։
Հիշեցնենք՝ Շահումյան բնակավայրի սկզբնամասում՝ Էջմիածնի վարչական տարածքում, բախվել էին «Opel» և «Kamaz» մակնիշի ավտոմեքենաները: 2 հոգի տեղափոխվել էր «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Քիչ առաջ հայտի դարձավ, որ նրանցից մեկը, ցավոք, մահացել է։