Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, արտակարգ դրության վերջնաժամկետն է, այն այլեւս չի երկարաձգվի:
Սակայն քանի դեռ համավարակի վտանգը վերջնական չի վերացել, որոշումներ կկայացվեն եւ ղեկավարում կիրականացվի «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերով:
Առաջին հերթին այլևս չի գործի պարետատունը:
Կարանտին սահմանվելու պարագայում կիրառվելու են արտակարգ դրության ժամանակ արդեն կիրառված սահմանափակող միջոցառումներ։
Արտակարգ դրության ռեժիմի վերացումից հետո սահմանափակումները ո'չ թե կթուլանան կամ ընդհանրապես կհանվեն, այլ ընդհակառակն ավելի կխստացվեն: