Ի՞նչ սթրեսային իրավիճակ է ստեղծվել առցանց ուսուցման ժամանակ՝ COVID-19-ով պայմանավորված. ուսումնասիրություն է իրականացվում


Ի՞նչ սթրեսային իրավիճակ է ստեղծվել առցանց ուսուցման ժամանակ՝ COVID-19-ով պայմանավորված. ուսումնասիրություն է իրականացվում
Սեպտեմբեր 10 17:54 2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկով, Ասիական զարգացան բանկի «Քաղաքացիական հասարակության աջակցությունը՝ Հայաստանում առցանց կրթությանը» ծրագրի շրջանակում, Մանկական զարգացման հիմնադրամը սկսել է հետազոտել COVID-19 համավարակով պայմանավորված՝ առցանց ուսուցման ժամանակ տարրական դպրոցի ուսուցիչների, աշակերտների և նրանց ծնողների հոգեբանական խնդիրները:

Մասնավորապես, ուսումնասիրվում են, թե ինչ խնդիրների են բախվել վերոնշյալ խմբերը, հատկապես ի՞նչն է սթրեսային իրավիճակ ստեղծել:

Ծրագրի իրականացման ընթացքում կգործի թեժ գիծ, որի միջոցով մարդիկ կարող են պատմել իրենց խնդիրների մասին և աշխատակիցների կողմից ստանալ ուղղորդող աջակցություն: