ԱՀԿ-ն կոչ է արել պատրաստվել նոր համավարակի


ԱՀԿ-ն կոչ է արել պատրաստվել նոր համավարակի
Սեպտեմբեր 7 20:05 2020

Կորոնավիրուսային նոր համավարակը ոչ առաջինն է, ոչ էլ, ցավոք, վերջինը, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախագահ Թեդրոս Ադան Գեբրեյսուսը: «Սա վերջին համավարակը չէ: Պատմությունը մեզ սովորեցնում է, որ հիվադությունների բռնկումներն ու համավարակներն, ըստ էության, կյանքի մի մասն են: Մարդկությունը պետք է պատրաստ լինի՝ դիմավորելու հաջորդ համավարակը»,- ասել է նա: