Հայ գրոսմայստեր, Հայաստանի շախմատի հավաքականի նախկին անդամ Լևոն Արոնյանը դարձել է Սենթ Լուիսում անցկացված Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025 արագ և կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող՝ վաստակելով 40 հազար դոլար։
Արոնյանը հաղթանակն ապահովեց կայծակնային շախմատի ներկայացուցչական մրցաշարի ավարտից 2 խաղափուլ առաջ: Վերջին տուրում Արոնյանը պարտության մատնեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավին և 24,5 միավորով դարձավ մրցաշարի հաղթող: