Ինչ է պետք իմանալ օրգանիզմում երկաթի պակասի՝ անեմիայի մասին


Ինչ է պետք իմանալ օրգանիզմում երկաթի պակասի՝ անեմիայի մասին
Սեպտեմբեր 6 14:34 2020

Անեմիա առաջանում է օրգանիզմում երկաթի պակասի արդյունքում։ Ահա, թե երկաթ ընդունելու օրվա նորման որքան է։ Իսկ երկաթով օրգանիզմն ապահովում է հեմոգլոբինը։ Մինչեւ 6 ամսական՝ 6 մգ 6 ամսականից 10 տարեկան՝ 10 մգ 10-15 տարեկան՝ 15 մգ Հղիներին՝ 19 մգ Կերակրող մայրերին՝ 16 մգ Երկաթ շատ մթերքներ են պարունակում, մասնավորապես՝ միսը, ձուկը, մրգերը, բանջարեղենը։ Ահա կարեւոր բաները, որոնք պետք է իմանալ անեմիայի մասին։

 

Եթե երեխաները երկաթի պակաս ունեն, միայն սնունդով այն լրացնել չի ստացվի, անհրաժեշտ է նաեւ հատուկ դեղամիջոցներ տալ՝ երկաթ պարունակող։ Սակայն այն պետք է նշանակի ՄԻԱՅՆ բժիշկը, ինքնագլուխ ոչինչ մի տվեք։ Հեմոգլոբինի մակարակն արյան մեջ սկսում է բարձրանալ միայն բուժումից 3-4 շաբաթ անց։
Անգամ եթե հեմոգլոբինի մակարդակը բարձրացել է արյան մեջ, պրոֆելակտիկայի համար շարունակեք երկաթ պարունակող մթերք շատ օգտագործել կամ երկաթ պարունակող դեղամիջոցներ, որոնք բժիշկն է նշանակել։