Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեպը սկսել է հանդիպել 33-ամյա գերմանացի մոդել Սոֆի Հերմանի հետ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Նշվում է, որ զույգին նկատել են Լոնդոնի հյուրանոցներից մեկում՝ հենց այնտեղ էլ ապրում է արտիստի նոր սիրելին։ Պարբերականի աղբյուրների համաձայն՝ հայտնի դերասանն ու մոդելը ծանոթացել են դեռ այս տարվա սկզբին։ Այդ ժամանակ Հերմանն իր հհեռախոսաամարը գրել էր թղթի կտորի վրա եւ թողել Դեպի կիթառի մեջ, որից հետո զույգը երկար ժամանակ շփվել է հեռախոսով։

2015 թվականի փետրվարին Դեպն ամուսնացել է դերասանուհի Էմբեր Հերդի հետ։ 2016թ․-ի մայիսին դերասանուհին ամուսնալուծվեց, որից հետո հայտարարեց, որ ամուսինը ծեծել է իրեն: Ավելի ուշ Դեպը հայց է ներկայացրել Հերդի դեմ եւ 50 մլն դոլար պահանջել այն հոդվածի համար, որտեղ նա իրեն անվանում է ընտանեկան բռնության զոհ: Դերասանն ընդգծել է, որ դա զրպարտություն է։ 2020թ․-ի փետրվարին աստղերի զրույցը համացանցում է հայտնվել, որի ընթացքում դերասանուհին խոստովանել է, որ ծեծի է ենթարկել նախկին ամուսնու կողմից։










