Իտալացի գրաֆիտի արտիստ Ռաֆֆոն Նեապոլի արվարձաններում նկարել է «Գուչի»-ի ցուցադրությանը մասնակցած հայ մոդել Արմինե Հարությունյանին: Նկարում Արմինեն պատկերված է յուրահատուկ ոճով, իսկ նրա կողքին «Գուչի» տարբերանշանն է:
Գրաֆիտի արտիստը լուսանկարը տեղադրել է Ինստագրամի իր էջում և մակագրել. «Կա հաջողության մեկ ճանապարհ` անել այն, ինչ ցանկանում եք»:
Tert.am Life-ի հետ զրույցում Արմինեն ասաց, որ նկարը երեկ է տեսել. «Նկարիչը տեղադրել էր լուսանկարն Ինստագրամում և նշել ինձ, այդպես կապ հաստատեցինք միմյանց հետ: Տպավորություններս հիասքանչ են, նկարն ինձ շատ է դուր եկել: Մինչև այդ իր աշխատանքներին ծանոթ չէի»:
Հիշեցնենք, որ Արմինե Հարությունյանն առաջին հայ մոդելն է, ով մասնակցել է աշխարհահռչակ «Գուչի» բրենդի ցուցադրությանը:












