Իվետա Մուկուչյանը բողոքել է ինքնամեկուսացումից (լուսանկար)


Իվետա Մուկուչյանը բողոքել է ինքնամեկուսացումից (լուսանկար)
Սեպտեմբեր 4 23:04 2020
Երգչուհի Իվետա Մուկուչյանը, ով ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ 2016» երգի մրցույթում, Իբիցայում անցկացրած իր հանգստից վերադարձել է տուն:
 
Երգչուհին Ինստագրամի իր էջում բողոքել է, որ այժմ Գերմանիայում է` կարանտինում,  և սկսել է ավելորդ քաշ հավաքել:
 
«Եթե ես շուտով դուրս չգամ տնից` ինձ ոչ պետքական շատ բաներ օնլայն կպատվիրեմ և շատ քաշ կհավաքեմ, քանի որ միայն այսօր արդեն 3 ուտեստ եմ պատրաստել»,- գրել է երգչուհին:
 
Իվետան նաև դիմել է իր հետևորդներին` հարցնելով, թե ինչ հեռուստաշոու կառաջարկեն իրեն դիտել: