Գիտնականները պարզել են, թե որքան ժամանակ է օրգանիզմում պահպանվում կորոնավիրուսի հակամարմինը


Գիտնականները պարզել են, թե որքան ժամանակ է օրգանիզմում պահպանվում կորոնավիրուսի հակամարմինը
Սեպտեմբեր 4 00:30 2020

Կորոնավիորուսի դեմ հակամարմինը մարդու օրգանիզմում պահպանվում է առնվազն 4 ամիս։  Корреспондент-ի փոխանցմամբ՝ նման եզրակացության են եկել իսլանդացի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են The New England Journal of Medicine գիտական ամսագրում:

Հետազոտություն կատարելու համար գիտնականներն արյան ավելի քան 30 000 փորձանմուշ են վերցրել, որոնք ստացվել են երեք խմբի մարդկանցից՝ «Քովիդ-19»-ով վարակված, վիրուսի ազդեցությանը ենթարկված, բայց ոչ վարակված և վիրուսի ազդեցությանը չենթարկված մարդկանց:

Մասնագետներն ուշադրությունը կենտրոնացրել են 487 հոգուց բաղկացած խմբի վրա, որոնք հակամարմին հայտնաբերելու համար մեկից ավելի հետազոտություն են անցել, ինչը թույլ է տվել պարզել՝ արդյոք հակամարմնի քանակությունը կայուն է մնում, թե քչանում է ժամանակի ընթացքում:

Պարզվել է, որ այդ խմբում հակամարմինների մակարդակն ախտորոշման պահից հետո երկու ամսվա ընթացքում ավելացել է, իսկ մյուս երկու ամսվա ընթացքում կայուն է մնացել: 

Միևնույն ժամանակ գիտնականները եկել են եզրահանգման, որ վարակվելուց հետո հակամարմիններ առաջացել են ոչ բոլոր մարդկանց մոտ: