Գիտնականները պարզել են՝ որ դեպքում է քաղցրավենիքը ազդում ալկոհոլի նման


Գիտնականները պարզել են՝ որ դեպքում է քաղցրավենիքը ազդում ալկոհոլի նման
Սեպտեմբեր 1 21:24 2020

Ավանդաբար համարվում է, որ քաղցրավենիքը օգնում է ընկճախտի ժամանակ: Գիտնականները պարզել են, որ շաքարի ազդեցությունը նման է ալկոհոլի ազդեցությանը. մեծ չափաբաժիններով քաղցրավենիքը միայն վատացնում է հոգեբանական վիճակը: Ուսումնասիրության արդյունքները հրապարակված են Medical Hypoteses ամսագրում:

 

Կանզասի համալսարանի ամերիկացի հոգեբանները պարզել են, որ շաքարավազը և դրա փոխարինիչները, որոնք առկա են տոնական սեղանի բազմաթիվ ուտեստների մեջ, առաջացնում են  նյութափոխանակության խանգարում, բորբոքային և նյարդակենսաբանական պրոցեսներ, որոնք իրենց հերթին հանգեցնում են հոգեկան վիճակի վատթարացման:

Ըստ գիտնականների՝ դեպրեսիայի ժամանակ քաղցրավենիքից հրաժարվելը հատկապես դժվար է, քանի որ շաքարն ավելացնում է էներգիան, ստեղծում է ուժի և տրամադրության բարձրացման զգացողություն, սակայն մեծ չափաբաժիններով այն կարող է վնասակար ազդեցություն ունենալ ինքնազգացողության, ներքին բորբոքումների և քաշի ավելացման վրա: