Գիտնականը անվանել է ծերության տարիքը


Գիտնականը անվանել է ծերության տարիքը
Սեպտեմբեր 1 19:58 2020

Կոմիի կենսաբանության ինստիտուտի և Մոսկվայի Ֆիզտեխի լաբորատորիաների ղեկավար Ալեքսեյ Մոսկալյովը անվանել է մարդու երեք «բեկումնային» տարիքները՝ տեղեկացնում է KP.ru կայքը:

 

Ըստ մասնագետի՝ առաջինը 45 տարեկաննն է, երբ ավարտվում է վերարտադրողական ֆունկցիայի իրացումն ընդհանուր առմամբ: Հետո փոփոխությունների «գագաթնակետը» նկատվում է 60 տարեկանում, երբ դանդաղում են բջիջների բաժանումը և հյուսվածքների վերականգնումը, ինչը հանգեցնում է միջինը երեք քրոնիկական հիվանդությունների: Նրանց թիվը մոտ 75 տարեկան հասակում հասնում է յոթի, երբ արտաբջջային մատրիքսը դառնում է անօգտագործելի:

Փորձագետը նշել է, որ իր կողմից նշված թվերը միջինացված են, մինչդեռ ծերացման նոր փուլին անցնելու իրական տարիքը մեծապես կախված է ապրելակերպից, սնվելուց, ֆիզիկական պատրաստվածությունից, սթրեսի մակարդակից և շրջակա միջավայրի պայմաններից: