Հայտնաբերվել է 26–ամյա երիտասարդի դի՝ քթի և բերանի շրջանում արյան հետքերով


Հայտնաբերվել է 26–ամյա երիտասարդի դի՝ քթի և բերանի շրջանում արյան հետքերով
Օգոստոս 8 00:03 2020

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 6-ին, «Սևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ստացած ահազանգի փաստով: Ժամը 07:25-ին նշված կենտրոնից հայտնել են, որ բժիշկների շտապօգնության խումբը կանչով մեկնել է «Լավանդա-Սիթի» հանգստյան գոտի, որտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը և Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժի խումբը: Ոստիկաններն ու քննիչները նշված հանգստյան գոտում գտնվող տնակներից մեկում հայտնաբերել են Գյումրի քաղաքի բնակիչ, 26-ամյա Գ. Հ.-ի դին՝ քթի և բերանի շրջանում արյան հետքերով: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:



loading...