Պուտինը եւ Լուկաշենկոն քննարկել են ՌԴ 33 քաղաքացու ձերբակալումը Բելառուսում


Պուտինը եւ Լուկաշենկոն քննարկել են ՌԴ 33 քաղաքացու ձերբակալումը Բելառուսում
Օգոստոս 7 16:00 2020

Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն քննարկել են եղբայրական ռուս-բելառուսական հարաբերությունների հետագա զարգացման արդիական հարցեր:

Ըստ Կրեմլի մամուլի ծառայության` «կարծիքների փոխանակում է տեղի ունեցել հանրապետությունում վերջերս ՌԴ 33 քաղաքացու ձերբակալության կապակցությամբ»:

«Նրանք վստահություն են հայտնել, որ ստեղծված իրավիճակը կկարգավորվի փոխըմբռնման ոգով, որը բնորոշ է երկու երկրների համագործակցությանը:
Ընդգծվել է, որ ռուսական կողմը շահագրգռված է Բելառուսում կայուն ներքաղաքական իրավիճակի պահպանմամբ եւ առաջիկա նախագահական ընտրությունների` հանգիստ մթնոլորտում անցկացմամբ»: