Այսօր կկայանա Էդմեն Շահբազյան-Դերեկ Բրանսոն մենամարտը


Այսօր կկայանա Էդմեն Շահբազյան-Դերեկ Բրանսոն մենամարտը
Օգոստոս 1 18:06 2020

Այսօր՝ օգոստոսի 1-ին, UFC Fight Night-ի շրջանակներում տեղի է ունենալու UFC-ի մարտիկ, հայազգի Էդմեն Շահբազյանի և ամերիկացի Դերեկ Բրանսոնի մենամարտը: Արդեն կայացել է մարտիկների կշռման արարողությունը, որից ինստագրամյան իր էջում Շահբազյանը լուսանկար է հրապարակել ու գրել․

«Պատերազմը պատրաստ է: Չեմ համբերում»:

Նշենք, որ այս մենամարտը նախատեսված էր անցկացնել մարտի 7-ին, սակայն այն հետաձգվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով: 22-ամյա Շահբազյանը մասնակցել է 11 մենամարտի և տոնել նույնքան հաղթանակ, իսկ 36-ամյա Բրանսոնը 27 մենամարտում հաջողության է հասել 20 անգամ: Նա, ընդ որում, հաղթանակով է ավարտել իր վերջին 2 մենամարտերը:

 

 

 



loading...