Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են Toyota-ն, Ford-ը, ՎԱԶ-2107-ն ու ՎԱԶ-21099-ը. կա վիրավոր


Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են Toyota-ն, Ford-ը, ՎԱԶ-2107-ն ու ՎԱԶ-21099-ը. կա վիրավոր
Մայիս 31 23:57 2020

Այսօր՝ մայիսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 16:00-ի սահմաններում, Գառնի-Ձորաղբյուր ավտոճանապարհին բախվել են Գառնի գյուղի բնակիչ, 37-ամյա Կարեն Ա.-ի վարած ՎԱԶ-2107 մակնիշի, Երևանի բնակիչ, 21-ամյա Դավիթ Վ.-ի վարած Toyota մակնիշի, Գառնի գյուղի բնակիչ, 42-ամյա Երջանիկ Հ.-ի վարած ՎԱԶ-21099 մակնիշի և Երևանի բնակիչ, 44-ամյա Նորիկ Խ.-ի վարած Ford մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով վարորդներից Կարեն Ա.-ն մարմնական վնասվաքծներով տեղափոխվել Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: