Արոնյանը Նակամուրայի հետ երկրորդ պարտիայում կիսեց միավորը

Արոնյանը Նակամուրայի հետ երկրորդ պարտիայում կիսեց միավորը
Մայիս 23 21:42 2020

Շախմատի առցանց Lindores Abbey Rapid Challenge մրցաշարում կայացան քառորդ եզրափակչի երկրորդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի առաջատար Լևոն Արոնյանի մրցակիցը քառորդ եզրափակիչում Հիկարու Նակամուրան է: Երկրորդ տուրում Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով: Պարտիայի 55-րդ քայլին շախմատիստները համաձայնեցին կիսել միավորը:  Մրցախաղում Արոնյանն ունի 1,5, իսկ Նակամուրան 0,5 միավոր: Գրոսմայստերները կանցկացնեն ևս երեք պարտիա:

Միաժամանակ ընթացքում մյուս խաղում մրցում են Չինաստանի երկու ներկայացուցիչ` Դին Լիժենը և Յու Յանգյին: Նրանց մրցախաղում հաշիվը 1:1 է:

Lindores Abbey Rapid Challenge-ը կազմակերպել է շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Մրցաշարը մեկնարկել է մայիսի 19-ին և կեզրափակվի հունիսի 3-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 150 հազար ԱՄՆ դոլար:

loading...