Oկուպաgված Արցախում Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զnրավարժnւթյոnւններ կանցկացնեն


Oկուպաgված Արցախում Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զnրավարժnւթյոnւններ կանցկացնեն
Սեպտեմբեր 18 23:02 2026

Ադրբեջանում կանցկացվեն «Միասնության ուժը 2026» համատեղ զորավարժություններ՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Ուզբեկստանի զինծառայողների մասնակցությամբ։

 Ըստ ադրբեանական լրատվամիջոցների, զորավարժությունները կանցկացվեն Լեռնային Ղարաբաղում, Նախիջևանում և Կասպից ծովի ադրբեջանական հատվածում։ 

Զորավարժությունների հիմնական նպատակը, որոնց կմասնակցեն անձնակազմ, ռազմական տեխնիկա, ռազմածովային և օդային միջոցներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր, համատեղ գործողությունների պատրաստվածության բարձրացումն է, զորքերի համակարգման ամրապնդումը, վարժանքների ընթացակարգերի ստանդարտացումը և ստորաբաժանումների մարտական ​​կարողությունների կատարելագործումը։