Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16:45-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes» մակնիշի մարդատար ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդը տեղում մահացել է։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։










