Կա՞ գոնե մեկ պաշտոնական տվյալ, ըստ որի՝ Հայաստանից 3 ամսում 20 միլիարդ դրամի ադամանդ է արտահանվել․ Բաբկեն Թունյան


Կա՞ գոնե մեկ պաշտոնական տվյալ, ըստ որի՝ Հայաստանից 3 ամսում 20 միլիարդ դրամի ադամանդ է արտահանվել․ Բաբկեն Թունյան
Մայիս 23 19:13 2020

«Մարդը հայտարարարում է, թե ադամանդի արտահանումը կտրուկ աճել է, այս տարվա հունվար-մարտին Հայաստանից ԱՐՏԱՀԱՆՎԵԼ է 20 մլրդ դրամի ադամանդ, և որ այդ տվյալը կա ՎԻՃԿՈՄԻՏԵԻ զեկույցում։

Ցույց ես տալիս, որ ո՛չ վիճկոմիտեի, ո՛չ ՊԵԿ-ի, ո՛չ ՄԱԿ-ի ու այլ բազաներում էդպիսի թիվ չկա, այլ ճիշտ հակառակի մասին վկայող թվեր են, իրենք շարունակում են, թե բա՝ արտադրվել է այսքան կարատ, թե բա մի աշխատողը ինչքան կարող է մշակել և այլն...

Հարգելի բարեկամներ, մի լարվեք, խնայեք ձեր ու մեր նյարդերն ու ժամանակը՝ ասվածը հիմնավորող երկար տեքստեր գրելու վրա։

Ձեզ պարզ հարց եմ տալիս՝ կա՞ գոնե մեկ պաշտոնական տվյալ, ըստ որի՝ Հայաստանից 3 ամսում 20 միլիարդ դրամի ադամանդ է ԱՐՏԱՀԱՆՎԵԼ։ Ինչպես դուք հայտարարել եք։

Եթե կա, ցույց տվեք։ Ընդամենը մեկ հղում։

Եթե դա կանեք, ես կընդունեմ, որ իրոք չեմ կարողանում կարդալ վիճզեկույցներ։ Եթե ոչ՝ ուրեմն...

Առողջ եղեք»։

 

 



loading...