Սյունյաց թագուհու՝ Տաթևի առեղծվածները


Սյունյաց թագուհու՝ Տաթևի առեղծվածները
Մարտ 23 19:08 2020

Աշխարհում որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստան աշխարհը հայտնի է  իր բազմաթիվ գեղատեսիլ վայրերով, անձեռակերտ կոթողներով և  կյանքում գոնե մեկ անգամ տեսնելու արժանի կառույցներով: Դրանց մասին կարելի է անվերջ հիշատակել ու խոսել, սակայն մի ողջ հավերժություն անգամ բավարար չի լինի:

Ձեզ ենք ցանկանում ներկայացնել հետաքրքիր և ուշագրավ փաստեր Սյունիքի մարզի սրտում ծվարած Տաթևի վանքի  և Ճոճվող գավազանի մասին:

Տաթևի վանքը գտնվում է  Սյունիքի մարզի  Տաթև  գյուղի հարավում՝ Որոտան  գետի  աջափնյա եզերքին ։ Ըստ  Ստեփանոս Օրբելյանի «Սիսական նահանգի պատմություն» աշխատության՝ Տաթևի վանքի առաջին եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում, ունեցել անշուք տեսք, սակավաթիվ ճգնավոր միաբաններ։ Ուշադրության է  արժանի  նույն պատմիչի  վկայությունն այն մասին, որ հնում Տաթևը անվանում էին «Դիտանոց», որը հին հայերենում նշանակել է աստղադիտարան:

Տաթևի վանքը համահայկական մշակութային կենտրոն  է եղել: Ստեփանոս Օրբելյանը գրում է, որ Տաթևն  ուներ 500 միաբան, «ծովի պես խորը» փիլիսոփաներ, երաժիշտներ, գրողներ, նկարիչներ։ Այնտեղ էին հավաքվել ժամանակի գիտուն և բանիմաց շատ վարդապետներ։

 

« Թող Սուրբ Հոգին ինձ  տա թև »

Ըստ լեգենդի՝ վանքը կառուցող վարպետը, ավարտելով աշխատանքը, պատվիրել է օգնականին իրեն տալ 2 տաշեղ: Օգնականը բերել է տաշեղները, վարպետը դրանք մոտեցրել է շուրթերին և շշնջացել. «Թող Սուրբ Հոգին ինձ տա թև»: Աստված լսել է նրա խնդրանքը, տաշեղները դարձրել թևեր, որոնց շնորհիվ վարպետը ճախրել է վեր՝ բարձրից տեսնելու իր կառուցած հրաշքը: Այդպես էլ ծագել է վանքի անունը՝ Տաթև:

« Ճոճվող սյուն. Գավազան »

Ճոճվող սյունը զամանահրաշ կառույց է: Այն կառուցված է 8-ական (ութու-ութա) համակարգի գաղափարով:  Սյունն  ութանիստ է, տեղադրված է  ութանիստ  «թասի» մեջ:    Սյան ամբողջ  բարձրությունը, վերևում դրված խաչքար-կողմնացույցի հետ միասին, կազմում է 9 մետր. խաչքարը ցույց է տալիս արևելքն ու արևմուտքը: Այս 9 մետր բարձրությունը նույնպես որոշակի իմաստ ունի՝ 8x9=72 (մեկ արեգակնային օր):

Սյան  տակի  թասը ևս  խորհրդանիշ է և դրա  չափերը  նույնպես որոշակի իմաստ ունեն: Թասը  լցված է  եղել  ջրով, այսինքն (ջր)ավազան է եղել: Այստեղից  էլ  սյան երկրորդ  անունը ` Գ.ավազան, որ նշանակում է  երրորդ ավազան,  երրորդ  ջուր (հեղեղ), երրորդ  սերունդ:

Արաբները, որոնք  Տաթևը  զավթել են  X դարում, որոշել են  քանդել  գավազանը, սակայն  այն դիմադրել է։ Տասը զույգ  գոմեշներ քաշեցին  այն շղթաները, որոնցով կապեցին կոթողը ։ Բայց շղթաները պատռվեցին, գոմեշները փլվեցին անդունդը, իսկ զավթիչները, որոշելով, որ դա ի վերուստ նշան էր, լքեցին վանքը: Գավազանը կանգուն էր նաև 1931 թվականի ավերիչ երկրաշարժից հետո, երբ փլուզվեցին տաճարը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին և զանգակատունը։