Ողբերգական դեպք Երևանում. Opel-ի վարորդը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել և բախվել Nissan-ին


Ողբերգական դեպք Երևանում. Opel-ի վարորդը մեքենան վարելիս հանկարծամահ է եղել և բախվել Nissan-ին
Նոյեմբեր 18 17:59 2019

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում Opel Astra մակնիշի 35 GX 431 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Խանջյան փողոցում՝ Խանջյանի թունելի սկզբնամասում, բախվել է Nissan մակնիշի 35 PT 888 համարանիշի ավտոմեքենայի հետնամասին, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտորագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Վահան Էվինյանի գլխավորությամբ:

Պարզվել է, որ Opel-ի վարորդը, ըստ նախնական տեղեկությունների, մեքենան վարելիս հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է Nissan-ին բախվելու պատճառ: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխացնել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վարդան Սարգսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Վ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ըստ նախնական տեղեկությունների՝ Opel-ի վարորդը եղել է Երևանի բնակիչ, 61-ամյա Ռոբերտ Գևորգյանը, իսկ ավտոմեքենայի մեջ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նրա անվամբ վարորդական իրավունքի վկայական և ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը: Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, սակայն փրկարարների օգնության կարիքը չի զգացվել: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և Nissan-ի կին վարորդի ամբողջական տվյաները: 

 



loading...