Ֆրանսուհին ուղեղի կաթվածով հոսպիտալացվել է, սակայն հոսպիտալում մնալուց 10 օր անց նրա մեզը դարձել է մանուշակագույն։
Պարզվում է, այս արտասովոր երեւույթի պատճառը ոչ սովորական քիմիական ռեակցիան է։
Այս դեպքի մասին հրապարակվել է New England Journal of Medicine հանդեսում։ Նշվում է, որ այս երեւույթը չափազանց հազվադեպ է հանդիպում եւ անվանում են «Մանուշակագույն միզակուտակիչի սինդրոմ»։ Սա տեղի է ունենում մեզի հեռացման համար նախատեսված կատետրի երկարատեւ օգտագործման դեպքում։
Այս երևույթի պատճառը տրիպտոֆան ամինաթթվի քայքայումն է բակտերիաների կողմից,ինչի հետևանքով առաջանում են ինդիգո և ինդոռուբին, որոնք էլ մեզը «ներկում» են մանուշակագույն։
Մի քանի օր անց կնոջ մեզը կրկին սովորական գույնի է դարձել։
Աղբյուր՝ Բուժ Ինֆո










