Իրինա Շեյքը թափանցիկ զգեստով գերեց համացանցը


Իրինա Շեյքը թափանցիկ զգեստով գերեց համացանցը
Նոյեմբեր 1 00:58 2019

Հայտնի սուպերմոդել և դերասանուհի Իրինա Շեյքը ներկայացել է բացարձակ թափանցիկ հանդերձանքով: Աստղը Instagram-ի իր էջում նրբագրգիռ նկարներ է վերբեռնել:

 
 

Մոդելը Վերոնայում մասնակցել է Intimissimi-ի նորաձևության նոր հավաքածուի ցուցադրությանը: Այնտեղ Շեյքը հարգարժան հյուր էր:

 

Միջոցառման համար աստղը ընտրել էր ամբողջովին թափանցիկ, թեփուկազարդ մինի զգեստ: Նա տեսքը լրացրել էր սև երկարաճիտք կոշիկներով, հոծ գոտիով և փոքրիկ սպիտակ պայուսակով:

 

33-ամյա Շեյքը մոտ 10 տարի է, ինչ աշխատում է Intimissimi ապրանքանիշի հետ: