Թմրանյութով փաթեթը 18 տարի մնացել է տղամարդու քթանցքում


Թմրանյութով փաթեթը 18 տարի մնացել է տղամարդու քթանցքում
Նոյեմբեր 1 00:14 2019

Ավստրալիայում 48-ամյա տղամարդը դիմել է բժիշկներին՝ բողոքելով սաստիկ գլխացավերից։ Արդյունքում նրա քթանցքից քարի նման զանգված են հեռացրել։ Պարզվել է՝ դա մարիխուանայով լի փաթեթ է, որը տղամարդու քթում մնացել է 18 տարի։

Տղամարդը բժիշկներին ասել է, որ երկար տարիներ ուժեղ գլխացավեր է ունեցել, ինչպես նաեւ մի քթանցքն անընդհատ փակված է եղել, հարբուխի նշաններ է ունեցել։

Արդյունքում պարզվել է ողջ ճշմարտությունը։ Տղամարդը 30 տարեկանում հայտնվել է բանտում, նրան այնտեղ այցելել է նրա ընկերուհին, ում հաջողվել է փաթեթով մարիխուանա անցկացնել բանտ ու տալ ընկերոջը։ Տղան էլ այն մտցրել է քթանցքը, որպեսզի բանտապահներն այն չգտնեն։

Երբ տղամարդը փորձել է այն հանել, փաթեթն ավելի խորն է մտել։ Արդյունքում տղամարդուն թվացել է, թե կուլ տվեց փաթեթը։ Սակայն իրականում տարիներ շարունակ այն մնացել է նրա քթում՝ տղամարդուն անհարմարավետություն պատճառելով։

Աղբյուր՝ Բուժինֆո