Դավիթ Սանասարյանը վրաերթի է ենթարկել 6-ամյա երեխային (տեսանյութ)

Դավիթ Սանասարյանը վրաերթի է ենթարկել 6-ամյա երեխային (տեսանյութ)
Հոկտեմբեր 14 22:29 2019

Ս․թ․ սեպտեմբերի 12-ին ժամը 14:30-ի սահմաններում, Դավիթ Սանասարյանը Կիևյան 4 հասցեում գտնվող շենքի կամարանցումի (դալան) մոտ վրաերթի է ենթարկել 6-ամյա Ա.Ղևոնդյանին: Երեխային վրաերթի ենթարկելուց հետո Սանասարյանը որևէ բան չի ձեռնարկել: Պատահական անցորդներից մեկը զանգահարել է Ա.Ղ.-ի մորը, ով էլ երեխային տեղափոխել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:

Դավիթ Սանասարյանը, տեղեկանալով, որ իր կողմից վրաերթի ենթարկված երեխան տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, գնացել է  և տեղում պայմանավորվածություն  ձեռք բերել բժիշկ Արսեն Գևորգյանի հետ, որպեսզի դեպքը ոստիկանությունում չգրանցվի որպես վրաերթ, այլ գրանցվի որպես բակում խաղալու ընթացքում ստացած կենցաղային վնասվածք:

Վրաերթի արդյունքում երեխան ստացել է լուրջ վնասվածքներ, որոնք կարող են հանգեցնել հաշմանդամության: Դավիթ Սանասարյանը որևէ կերպ չի աջակցել երեխայի ծնողներին բուժման ծախսերը հոգալու հարցում՝ ավելին, ըստ ծնողների, սպառնացել է՝ ասելով, որ «ինքը որևէ պրոբլեմ չունի»:

Analitik.am-ը, տեղեկանալով, որ երեխայի ծնողները հայտնվել են ծանր վիճակում, չեն կարողանում հոգալ երեխայի բուժման ծախսերը, փաստացի մնացել են միայնակ ստեղծված իրավիճակում, խմբագրակազմով այցելել է Ա. Ղևոնդյանին և օգնություն ցուցաբերել Ա.Ղ.-ի ընտանիքին:

Կից ներկայացվում է տեսանյութ և բժշկական թղթերը: Բոլոր այն մարդիկ, ովքեր ցանկություն կունենան օգտակար լինել Ա. Ղևոնդյանին, կարող են դիմել Analitik.am-ի խմբագրություն:

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

 

loading...