Մերձմոսկովյան Բալաշիխայում իսկական հսկա է լույս աշխարհ եկել։ 31-ամյա կինը 5,4 կիլոգրամ կշռող եւ 58 սանտիմետր հասակով երեխա է լույս աշխարհ բերել։
Սա կնոջ երկրորդ ծննդաբերությունն է, առաջին երեխան լույս աշխարհ է եկել 4,2 կգ քաշով։
Նորածին հսկայի քաշից զարմացել են թե նրա մայրը, թե բժիշկները։ Երեխան լույս աշխարհ է եկել բնական ճանապարհով, նա եւ մայրը իրենց լավ են զգում, դուրս են գրվել հիվանդանոցից։
Աղբյուր՝ Բուժինֆո










