«Սերիալներում որակ չկա». ինչով է զբաղված «Բանակում»-ից հայտնի եւ թուրք մարզիկին ջախջախած բռնցքամարտիկը


«Սերիալներում որակ չկա». ինչով է զբաղված «Բանակում»-ից հայտնի եւ թուրք մարզիկին ջախջախած  բռնցքամարտիկը
Հոկտեմբեր 1 00:29 2019

 

Հոկտեմբերի 6-ին Մասիս քաղաքում` Ֆրանկոֆոնիայի նորաբաց այգում, հայ ազգի բռնցքամարտիկ Սարգիս Վարդանյանը ռինգ է դուրս գալու 70 կգ քաշային, Իրանի Իսլամական հանրապետության ներկայացուցիչ Աբդոլլան Զադեհի հետ:   «Ակնկալիքներս շատ դրական է, հաղթական է: Այս մրցումներից հետո մյուս մենամարտս նոյեմբերի 30-ն է լինելու՝ նախնական տվյալներով, Արցախում»,-  ArmDay.am-ի հետ զրույցում ասաց բռնցքամարտիկը:

Սարգիս Վարդանյանը խառը մենամարտերի պրոֆեսիոնալ մարզիկ է: Նա ասպարեզում հայտնի դարձավ 2017 թվականին, եր   ն անցկացված  ACB-ի միջազգային մրցամարտում  հաղթեց թուրք մարզիկ Քերիմ Քելեշին։  Սա Սարգիս Վարդանյանի առաջին մենամարտն է եղել եւ հետաքրքիր զուգահդիպությամբ առաջին մրցակիցն ազգությամբ թուքր է եղել: Քերիմ Քելեշի հետ Սարգիս Վարդանյանը մրցել է 70 կգ քաշային կարգում:

«Այդ ժամանակ 85 կգ էի, բայց ընդամենը 17 օրում եմ նիհարել եւ գնացել եմ Թուրքիա մրցումենրի: Մեծ պատասխանատվություն էր, քանի որ մտածում էի, որ միայն իմ հաղթանակը չի լինելու: Շատ դժվարությունների մեջով եմ անցել, բայց գիտեի, որ ժողովուրդը կանգնած է իմ թիկունքին եւ սպասում է իմ հաղթանակին, ամեն ինչ արել եմ, որ հաղթեմ: Անգամ ռիսկի չեմ դիմել, ես որոշել էի, որ ժամանակից շուտ պետք է մենամարտն ավարտեմ, բայց ամեն ինչ արեցի, որ  մաքուր հաթանակ լինի: Այդ հաղթանակն ինձ շատ բան տվեց, շատերն ուրախացան, որ հայկական դրոշը ծածանվեց Թուրքիայում»,- ասաց նա: 

Սարգիսն ասում է, որ Թուրքիայում տարած հաղթանակից հետո Հայստանում պետական մակարդակով որեւէ շնորհակալական խոսքի չի արժանացել: «Այդ առումով բոլորից շատ-շատ նեղացած եմ, ոչ մեկ չզանգեց եւ չասեց՝ ապրես, լավ բան ես արել: Իմ համար ամենակարեւորը քաղաքացիների վերաբերմունք էր, որ հպարտանում էին»:

Մարտեր առանց կանոնների սպորտաձեւով Սարգիս Վարդանյանը դեռ վաղ տարիքում է որոշել զբաղվել: 

«Ես փոքր ժամանակ մարտեր առանց կանոնների էի նայում եւ շատ էր դուրս գալիս: Շատ էի ուզում այնտեղ հայտնվել UFC-ում: Նպատակս ԱՄՆ-ում եւ UFC-ի կազմակերպությունում հանդես գալն է: Ես ունեմ համապատասխան տվյալներ, բայց Հայաստանում մարզվում եմ միայնակ, չունեմ մարզիչ, չկան ինձ համապատասխան մարզիկներ, որ կարողանամ հետները մարզվեմ: Հետո էլ Հայաստանում չի գնհատվում քո արդյունքները: Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ում ինձ համար ավելի լավ կլինի, մարզիչ կունենամ վերջապես»:

Սարգիս Վարդանյանը շատերին հայտնի է նաեւ «Բանակում» հեռուստասերիալից, որտեղ մարմնավորում էր Արտյոմ անունով կերպարին: Սարգիսն ասում է, որ հիմա էլ է նկարահանման առաջարկներ ստանում, բայց որակի բացակայության պատճառով չի ցանկանում համագործակցել:

««Բանակումն» ինձ ճանաչում տվեց, շատերը սիրեցին ինձ իմ կերպարով: Հեռացա, որովհետեւ սերիալը վերջացավ եւ միակ սերիալն է, որին համաձայնվեցի նկարահանվել: Հիմա էլ են շատ առաջարկում, բայց տեսնում եմ, որ որակ չկա, չեմ ուզում մասնակցել: Հիմա մեր սերիալներին վատ ձեւով եմ նայում, որովհետեւ ընդհանրապես դուր չի գալիս: Եթե զգամ, որ նոր նախագիծ են սկսում, որ ինձ համապատասխանում է՝ կհամաձայնվեմ: Վերջերս նկարահանվել եմ TENCA խմբի «Лев» տեսահոլովակում: Ինձ դա համապատասխանում էր, նկարահանվեցի»,- եզրափակեց նա: