Բեղմնավորման խնդրի հետ բազմաթիվ կանայք են բախվում։ Հաճախ նրանք ուշ են դիմում մասնագետի՝ չնկատելով օրգանիզմի ահազանգերը։ Ահա մի քանի նշան, որոնք կարող են անպտղության մասին ահազանգել։
Դաշտանային ցիկլի խանգարում
Այս խնդիրը կարող է անպտղության պատճառ դառնալ։ Երբ դաշտանային ցիկլը խախտվում է, հղիանալու շանսերը նվազում են, դիմեք մասնագետի անմիջապես խախտում նկատելուց հետո։
Կոնքային ցավեր սեռահարաբերությունների ժամանակ կամ աղիները գործելիս։
Եթե նմանատիպ քրոնիկ ցավեր ունեք, դա կարող է էնդոմետրիոզի նշան լինել։ Իսկ այս հիվանդությունն իր հերթին կարող է անպտղության հանգեցնել։
Շրթունքներին, կզակին, վզին հայտնված սեւ, հաստ մազերը կարող են ձվարանների պոլիկիստոզի մասին վկայել, ինչը եւս անպտղության է հանգեցնում։
Կրծքերից սպիտակ գույնի արտադրություն
Սա այն դեպքն է, երբ ժամանակ առ ժամանակ ջերմային ալիքներ եք զգում։ Սովորաբար սա դաշտանադադարի նշաներից է։ Հետեւաբար, սա կարող է վաղ դաշտանադադարի նշան լինել, ինչն էլ, բնականաբար, կհանգեցնի անպտղության։
Աղբյուր՝ Բուժինֆո










