Մասնագետները հաճախ են նշում, որ օրական 2 լիտր ջուր խմելը պարտադիր է։ Սակայն պետք է հիշել, որ դա անհատական է, ամեն ինչ կախված է առանձին օրգանիզմից։
Բացի այդ, պետք է իմանալ, որ ինչպես ջրի պակասն է վնաս օրգանիզմի համար, այնպես էլ ավելցուկը։
Հիպոնատրեմիան կամ արյան մեջ նատրումի անբավարարությունը հանդիպում է այն դեպքում, երբ չափից շատ ջուր ես օգտագործում։ Այն հաճախ հանդիպում է մարզիկների մոտ, ովքեր մրցումների ընթացքում շատ էներգիա են կորցնում եւ շատ ջուր խմում։
Օրգանիզմում ջրի ավելցուկի մասին կարող են վկայել անսովոր հոգնածությունը, սրտխառնոցը, կտրուկ գլխացավերը, գլխում մշուշի զգացողությունը, տեսողական խնդիրները։ Ավելի քիչ հանդիպող նշաններից են մկանային ջղաձգումները, առատ թքարտադրությունը։
Իսկ ջրի ինչ քանակությունն է վտանգավոր: Հաշվի առնելով բոլոր անհատական առանձնահատկությունները, պետք է նշել, որ 1 ժամի ընթացքում 3-4լ ջրի օգտագործումն առավելագույնի է հասցնում հիպոնատրեմիայի ռիսկը: Հաճախ խորհուրդ են տալիս ջրի փոխարեն օգտագործել ջրով հարուստ մրգեր ու բանջարեղեն, ինչը կապահովի օրգանիզմը ոչ միայն ջրով, այլ նաև նատրիումով, կալիումով և մի շարք անփոխարինելի վիտամիններով:
Նման երևույթից խուսափելու համար ուշադրություն դարձրեք մեզի գույնին, եթե այն գրեթե անգույն է, շատ առատ, հնարավոր է, օրգանիզմում ջրի ավելցուկ կա։
Աղբյուր՝ Բուժինֆո










