Աննա Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի հետ կրկին մեկնում է գործուղման


Աննա Հակոբյանը Նիկոլ Փաշինյանի հետ կրկին մեկնում է գործուղման
Սեպտեմբեր 18 00:01 2019

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը կրկին Նիկոլ Փաշինյանի հետ գործողման է մեկնում՝ այս անգամ ԱՄՆ: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 21-26-ն աշխատանքային այցով լինելու է ԱՄՆ-ում:

Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի, գործուղումները մշտապես հասարակության քննարկումների առանցքում են եղել: Մարդկանց միշտ հետաքրքրել է, թե ինչու է վարչապետի կինը կամ դուստրը նրա հետ մեկնում գործուղման, ինչին ի պատասխան նրանք պատասխանել են, որ ինքնաթիռում ազատ տեղ կա կամ դա միակ տարբերակն է, որ կարողանան միմյանց հետ ժամանակ անցկացնեն:

Նշենք, որ պատվիրակությունում լինելու են նաեւ Էկոնոմիկայի նախարարը, բարձր տեխնոլոգիաների նախարարը եւ այլք:

Սեպտեմբերի 22-ին, վարչապետը կմասնակցի Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Գրանդ Փարք վայրում նախատեսված հանրահավաքին, որտեղ հանդես կգա ելույթով: Նիկոլ Փաշինյանը նաև հանդիպումներ կունենա Քալիֆորնիայի և Լոս Անջելեսի ղեկավարության, ԱՄՆ արևելյան ափի հայ համայնքի հոգևոր և աշխարհիկ կառույցների ղեկավարների և հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Նախատեսվում է գործարար համաժողով, որին կմասնակցեն տեղի գործարար շրջանակների ներկայացուցիչներ:

Լոս Անջելեսից վարչապետը կայցելի Սան Հոզե՝ Սիլիկոնյան հովիտ, որտեղ կհանդիպի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների, ինչպես նաև հայազգի մասնագետների հետ:

 

Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում կմասնակցի Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին և հանդես կգա ելույթով: Նախատեսվում է Հայաստանի վարչապետի հանդիպումը ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, տեղի կունենան նաև մի շարք երկկողմ հանդիպումները տարբեր երկրների գործընկերների հետ: Նյու Յորքում Նիկոլ Փաշինյանը կհանդիպի տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կայցելի Թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդես և Կոլումբիայի համալսարան: