Հազը, մրսածությունը, կոկորդի ցավը, քթից արտադրությունը հաճախ անցնում են առանց դեղամիջոցների, բայց երբեմն այս հիվանդությունները թոքաբորբի նշաններ են, որի դեպքում սովորաբար անհրաժեշտ է ընդունել դեղամիջոցներ` ըստ բուժաշխատողի նշանակման:
Երեխան անմիջապես պետք է տեղափոխվի բուժհիմնարկ, եթե կա հետևյալ նշաններից որևէ մեկը.
Երեխան շնչում է սովորականից շատ ավելի արագ. 2-12 ամսական երեխայի համար` 50 կամ ավելի անգամ մեկ րոպեում, 1-5 տարեկան երեխայի համար` 40 կամ ավելի անգամ մեկ րոպեում
Երեխան շնչում է դժվարությամբ կամ շունչը պահելով
Կրծքավանդակի ստորին մասը ներս է քաշվում, երբ երեխան ներշնչում է, կամ թվում է, թե ստամոքսը վերուվար է անում
Դիմել բուժհիմնարկ, եթե երեխան հազում է մեկ շաբաթից ավելի
Երեխան ի վիճակի չէ կրծքով սնվելու կամ հեղուկ ընդունելու
Երեխան հաճախակի փսխում է:











