«Անգրագետ» Պողոսն ու իշխանության պատասխանատվությունը․ Ամուլսարից, մինչեւ Ստամբուլյան կոնվենցիա․ քննարկում «Խոսքի արժեք»-ում


«Անգրագետ» Պողոսն ու իշխանության պատասխանատվությունը․ Ամուլսարից, մինչեւ Ստամբուլյան կոնվենցիա․ քննարկում «Խոսքի արժեք»-ում
Օգոստոս 29 13:28 2019

Ամուլսարի հանքի շահագործումը, Ստամբուլյան կոնվենցիան եւ Հայաստանի առջեւ ծառացած մյուս խնդիրները։ Ինչո՞ւ հեղափոխությունից հետո Հայաստանի հպարտ քաղաքացին դարձավ  «անգրագետ» Պողոս։ «Խոսքի արժեք» հաղորդման հերթական թողարկմանը Փայլակ Ֆահրադյանն ու Տաթեւ Այվազյանը խորհրդարանական ու արտախորհրդարական ընդդիմության ներկայացուցիչների մասնակցությամբ են քննարկել այս հարցերը։

 «Խոսքի արժեք» հաղորդմանը հյուրընկակվել են ԱԺ  «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը,  ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանը  եւ ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը։  

Տեղեկացնենք, որ իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից շատերն այս անգամ մերժել են հաղորդման հրավերը։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Նշենք, որ «Խոսքի արժեք» հաղորդումը նկարահանվում է Նացիոնալ հյուրանոցում։