«COP17-ի կանաչ գոտում տաղավար ունենալու համար «Արցախ» միությունը, տեղյակ եմ նաև արցախյան մի քանի այլ կազմակերպություններ դիմել են, բոլորին մերժում են ներկայացրել, ինչու, ինչ հիմնավորմամբ՝ որևէ բան ներկայացած չէր»,- Արցախի Հանրային խորհրդի կազմակերպած «Միջազգային հանձնառություններն ու ազգային օրակարգը COP17-ում» թեմայով քննարկմանն ասաց «Արցախ» միության նախագահ, Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
Նա ընդգծեց. «Հաշվի առնելով Հայաստանի իշխանությունների քաղաքական դիրքորոշումը՝ արցախամերժության տեսանկյունից և նաև ադրբեջանական հանցագործությունների լեգիտիմացման տեսանկյունից, ինձ մոտ համոզմունք կա, որ իրենց միջամտությունը եղել է, որպեսզի Արցախի թեման ինստիտուցիոնալ առումով հնարավորինս ներկայացված չլինի COP17-ում այդ թվում հասարակական կազմակերպությունների մակարդակում»։
Ա.Բագլարյանը նշեց, որ բացի բուն Արցախի ժողովրդի իրավունքների խախտումներից, իրավունքների վերականգնման հարցերը քննարկելուց, հենց Արցախի բնական լանդշաֆտի դեմ տեղի ունեցած և տեղի ունեցող հանցագործությունները պետք է ներկայացնեին, թե Ադրբեջանն ինչ է արել, անում օկուպացիայի ներքո. «Չհաշված, որ մշակութային լանդաշաֆը համարվում է բնական լանդշաֆի անբաժանելի բաղադրիչ, մշակութային մեր ժառանագության հանդեպ էլ շարունակական ցեղասպանական հանցագործություն է կատրավում»։
«Շատ բան կար ներկայացնելու, միջազգային տարբեր կառույցներին, որոշումներ կայացողներին իրազեկման հնարավորություն էր, միգուցե նաև այդ միջոցով կոնկրետ որոշումների կայացմանը, փաստաթղթերի ընդունմանը հասնելու հնարավորություն»,- ասաց Ա. Բեգլարյանը։










