Դատարանում հետազոտվեց հրազենը, որով, ըստ մեղադրանքի, ՊՊԾ գնդի գրավման ժամանակ սպանվել է ոստիկաններից մեկը (տեսանյութ)


Դատարանում հետազոտվեց հրազենը, որով, ըստ մեղադրանքի, ՊՊԾ գնդի գրավման ժամանակ սպանվել է ոստիկաններից մեկը (տեսանյութ)
Օգոստոս 28 05:26 2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ընթացող «Սասնա Ծռեր» խմբի 10 անդամների գործով դատավարությանը դատարանում հետազոտվեցին գործում առկա իրեղեն ապացույցները։

Նշենք, որ գործով կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը:

Նիստի ընթացքում դատավորն ասաց, որ ըստ մեղադրական եզրակացության, դատարան ներկայացված հրազենից է սպանվել ոստիկանության աշխատակից Յուրի Տեփանոսյանը։

Տեփանոսյանի սպանության մեջ մեղադրվող Սմբատ Բարսեղյանն ասաց, որ զինատեսակը ծանոթ է, բայց չգիտի՝ իր մոտ հենց այդ հրազենն է եղել, թե՝ ոչ։

Հետազոտվեցին նաև հրազենից արձակված պարկուճները, սպանված ոստիկանների համազգեստները:

 

 
Տեսանյութը՝ Ա1 պլյուսի