Տեսագրվել Է հրաձգությունն աշխարհի ամենահզոր ականանետով


Տեսագրվել Է հրաձգությունն աշխարհի ամենահզոր ականանետով
Օգոստոս 27 11:28 2019

 «Զվեզդա» հեռուստաալիքը հրապարակել Է աշխարհի ամենահզոր «Տյուլպան» 240-միլիմետրանոց ականանետով հրաձգության դանդաղեցված նկարահանման տեսագրությունը: Կադրերում կարելի Է տեսնել անձնակազմերի նախապատրաստումը հրաձգությանը եւ «Տյուլպանների» մարտկոցների համազարկերը՝ այդ թվում դանդաղեցված գործողությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կրակը թիրախների ուղղությամբ արձակվել Է ութից մինչեւ 40 կիլոմետր հեռավորության վրա:

2Ս4 «Տյուլպանը» խորհրդային 240-միլիմետրանոց ինքնագնաց ականանետ Է, որը նախատեսված Է հակառակորդի ամրացված շենքերի, ամրաշինական կառուցվածքների, կենդանի ուժի կուտակումների եւ սպառազինության ու ռազմական տեխնիկայի ոչնչացման համար: Հրաձգության համար կարող են կիրառվել նաեւ երկու կիլոտոննա հզորությամբ միջուկային արկեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Video Player