Առավոտյան աչքերը բացում, դուրս է գալիս պատշգամբ, հայացք գցում շրջակա միջավայրին, փոքր-ինչ նեղսրտում, որ բուսականությունը, կանաչ տարածքները վերացել են, հետո հայտնի բանաստեղծների ստեծագործությունները բարձրաձայն արտասանում է, և բարձր տրամադրությամբ օրը համարվում է մեկնարկած: Այսպես են բացվում Ցեղասպանությունից փրկված Եփրաքսյա Գևորգյանի առավոտներն Արմավիրում:
Առույգ, գիտակից, առողջ ու ժպտերես Եփրաքսյա տատիկը իր տարիքի մասին խոսելիս նշում է, որ 1914 թ-է ծնվել, հետո ավելացնում՝որ հավանաբար,սխալ են գրել իր տարիքը,քանի որ հիշում է, թե ինչպես է կոտորածների ժամանակ Արևմտյան Հայաստանից փախել ու ապաստան գտել Գյումրիում:
Ինչպես պատմում է տատիկը՝ Կարսից գաղթել են Օշական, հետո գնացել Աշտարակ, Եղվարդ, հետո` Գյումրի,այնտեղ հանդիպել Ասքանազ Մռավյանին, ով էլ նրանց ապաստան է տվել:
Եփրաքսյա տատիկի՝ երկարակեցության, ամուր ընտանիք ունենալու գաղտնիքների, կյանքի լավ ու վատ կողմերի մասին տեսանյութը ներկայացնում ենք ստորև.